top of page

Ղեկավարություն

Արևշատ Մելիքսեթյան

Խորհրդի նախագահ

Արևշատ Մելիքսեթյանն ավելի քան 21 տարի ՀՀ ապահովագրական շուկայի զարգացումն ապահովող հիմնական անձանցից մեկն է։  Ղեկավարել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն զարգացման բոլոր առանցքային փուլերում: Արևշատ Մելիքսեթյանն իր մասնագիտական գործունեության ողջ ընթացքում ներգրավված է եղել ՀՀ-ում «ապահովագրություն» մասնագիտության և ապահովագրական մշակույթի զարգացման բոլոր առանցքային նախագծերում, ինչպիսիք են ՀՀ-ում ԱՊՊԱ համակարգի ներդրումը, տարբեր ուսանողական և կրթական ծրագրերի նախագահությունը, և այլն։

 

2016 թվականից զբաղեցրել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 2023 թվականի հոկտեմբերի 25-ից հանդիսանում է «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերության Գլխավոր գործադիր տնօրենը։

Արևշատ Մելիքսեթյանը տնտեսագիտության թեկնածու է, ինչպես նաև հանդիսանում է Քեմբրիջի համալսարանի (EMBA) և Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման մագիստրոս (MBA)։ Իր վաղ կրթությունը ստացել է  Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Ապահովագրական Գործ բաժնում։ Գիտական կրթությունը շարունակել է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում, այնուհետև Երևանի Պետական Համալսարանում։

 

Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 2007 թվականին։ 2018 թվականին ստացել է նաև Լոնդոնի Chartered Insurance Institute (CII) Level 3 սերտիֆիկատ։ Դասավանդել է ՀՀ մի շարք բուհերում, իսկ ներկայումս դասավանդում է Մոսկվայի Լոմոնոսովի անվան Պետական Համալսարանում:

Media.jpg

+374 33 100 131

Info@imgroup.am

Ամիրյան 1 փ., Երևան, Հայաստան

Բաժանորդագրվեք մեր նորություններին

bottom of page