INTELLIGENT
MANAGEMENT

Առողջապահության և ռիսկի կառավարման ինտեգրված լուծումն եր
Խմբի նկարագիր
Ինթելլիջենթ Մենեջմենթը դիվերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է` մասնագիտացված առողջապահության և ապահովագրության էկոհամակարգերում բարձր ներուժ ունեցող ակտիվներում ներդ րումների իրականացման, ակտիվների կառավարման և զարգացման մեջ։ Ինթելլիջենթ Մենեջմենթ ՍՊԸ-ն հանդիսանում է Խմբի կառավարող ընկերությունը, գտնվում և գործունեություն է իրականացնում Երևանում:
Թվայնացման, ենթակառուցվածքների և կարողությունների զարգացման շնորհիվ առողջապահության և ապահովագրության ոլորտներում մենք առանձնանում ենք գործառնական արդյունավետությամբ, տվյալների վերլուծության և կայուն արժեք ստեղծելու ունակությամբ։
Մենք գործում ենք ռիսկերի կառավարման ամբողջ շղթայում՝ առաջարկելով հաճախորդների տարբեր պահանջներին հարմարեցված ապահովագրության պրոդուկտներ։ Առողջապահության ոլորտում մեր ռեսուրսների ու փորձի շնորհիվ մենք կազմակերպում ենք ծառայությունների ամբողջական սպասարկումը՝ սկսած ֆինանսավորումից և բուժօգնությունից մինչ առողջության պահպանման և երկարակեցության ծրագրեր։ Նման համապարփակ մոդելը մեզ դարձնում է ապահովագրության և բուժօգնության կազմակերպման անքննելի առաջատար խումբը Հայաստանում։

Մեր Առաքելությունը
Մենք պաշտպանում ենք մարդկանց առողջությունը, բարեկեցությունն ու ֆինանսական անվտանգությունը՝ կառուցելով, ղեկավարելով և զարգացնելով առաջատար ընկերություններ առողջապահության, ապահովագրության և սպասարկման ոլորտներում։ Մենք կապիտալն ուղղում ենք նպատակային, գործում ենք թափանցիկ և խթանում ենք զարգացումը ակտիվ կառավարման և միասնական ծառայությունների մատուցման միջոցով, որպեսզի բարձրակարգ սպասարկումն ու պաշտպանությունն օրեցօր ավելի լայն շրջանակների հասնելի դառնան:

Մեր Տեսլականը
Կանգնել մարդկանց կողքին նրանց ամենաանմարդկային պահերին՝ պաշտպանելով առողջությունը, մեղմացնելով անհանգստությունը և ներդրում կատարելով կյանքի բարելավմանը նպաստող ուղղություններում։
Պատմություն և ձեռքբերումներ
Ինթելիջենթ Մենեջմենթ Խմբի պատմությունը սկսվել է 1997 թվականին, երբ մեր հիմնադիրները փոքր անձնակազմով սկսեցին ապահովագրական գործունեությունը Երևանում՝ ունենալով մի պարզ նպատակ՝ օգնել բնակչությանը հաղթահարել և կառավարել կյանքի անորոշությունները։
2003–2004թթ․ ընթացքում ԷՖԵՍ-ը միացավ միջազգային ապահովագրական խմբի։ Այս գործընկերությունը ճանապարհ բացեց դեպի համաշխարհային փորձ, տեխնոլոգիաներ և չափանիշներ՝ կապելով Հայաստանի ձևավորվող ապահովագրական ոլորտը առաջատար համաշխարհային գործելակարգին։ Այս փուլը շրջադարձային էր ոչ միայն ԷՖԵՍ-ի կայացման, այլև Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման համար։
2023թ. ԷՖԵՍ-ը վերահիմնադրեց նոր տեսլականով՝ հիմնված մեր ժառանգության վրա, բայցև վստահորեն նայելով ապագային։ Այսօր ԷՖԵՍ-ը միավորել է ավելի քան 200 մասնագետների, որոնցից շատերը տարածաշրջանի ամենափորձառու ապահովագրության մասնագետներից են։ 28 տարվա ընթացքում ԷՖԵՍ-ը նաև ձևավորել է ազդեցիկ մասնագիտական շրջանակ․ նախկին գործընկերներն այսօր ղեկավարում են մասնավոր ընկերություններ, համալսարաններ և զբաղեցնում են ղեկավար պաշտոններ Հայաստանում՝ տարածելով Խմբի գերազանցության մշակույթն ընկերության սահմաններից դուրս։
2005թ. թիմն ընդլայնեց իր գործունեությունը առողջապահության ոլորտում՝ հիմնադրելով փոքր բուժկենտրոն՝ Մեդասիստը, որի նպատակն էր աջակցել ապահովագրական գործունեությանը: Սկզբում ընդամենը մի քանի տասնյակ բժիշկների կողմից տրամադրվող բուժօգնության ծառայությունները ժամանակի ընթացքում ընդլայնվեցին՝ այսօր հազարավոր անձանց բժշկական ծառայություններ մատուցող Վարդանանց նորարարական բժշկական կենտրոնի։ Վարդանանցը Հայաստանի առաջատար մասնավոր բուժհաստատություններից է. այն միավորում է ավելի քան 400 բժիշկների, ունի բազմաթիվ մասնաճյուղեր Երևանում և մարզերում։
1997թ. տասից պակաս անձնակազմով սկսած ընկերությունն արդեն միավորում է ավելի քան 800 ապահովագրության և առողջապահության մասնագետների: Ինթելիջենթ Մենեջմենթ Խմբի պատմությունը կայունության, վերափոխման և պատասխանատվության մասին է։ Խմբում մենք համոզված ենք, որ կյանքերի պաշտպանությունը սերտորեն կապված է համայնքների հզորացման և ավելի առողջ հասարակության կառուցման մեջ։
Այս բոլոր փուլերում մեր թիմը պարզապես շուկայի մասնակից չէր․ մենք դրա կառուցողներն էինք։ Խմբի ղեկավարությունը առանցքային դեր է ունեցել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) ներդրման, գյուղատնտեսության ապահովագրության զարգացման, ինչպես նաև ոլորտի հիմնական օրենսդրական պահանջների մշակման և միջազգային առաջատար վերաապահովագրող ընկերությունների (այդ թվում՝ SCOR, Generali, Swiss Re, Munich Re) Հայաստան ներգրավման գործընթացներում։ Ավելին, մեր թիմը նշանակալի ներդրում է ունեցել պետական ծառայողների պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման, ԱՐՄԵԴ ազգային էլեկտրոնային առողջապահության համակարգի մշակման, ինչպես նաև հանրային առողջապահության ոլորտի բարեփոխումների իրականացման, այդ թվում՝ ծխախոտի օգտագործման սահմանափակումների մասին օրենքի մշակման գործում։
Այս նախաձեռնություններն արտահայտում են Խմբի համոզմունքը, այն է. ձևավորել այնպիսի համակարգեր, որոնք պաշտպանում են ոչ միայն անհատին, այլև ամբողջ հասարակությանը։
Խումբը՝ թվերով
800 + աշխատակիցներ. թիմ, որը համախմբում է ապահովագրության, առողջապահության և սպասարկման ոլորտների մասնագետներին մեկ սկզբունքի շուրջ՝ շարունակական զարգացում և չափելի արդյունքներ բոլոր շահագրգիռ կողմերի համար։
13.5 մլրդ ՀՀ դրամ եկամուտ. կայուն և աճող եկամուտ, որն ապահովում է նորարարությունների, թվային փոխակերպման և երկարաժամկետ ներդրումների ֆինանսավորումը՝ միաժամանակ ապահովելով շահութաբերությունը և կապիտալ ներդրումների արդյունավետությունը:
380,000 հաճախորդ. Հայաստանում և տարածաշրջանում գործող անձինք ու ընկերություններ ամեն տարի մեզ են վստահում իրենց ապահովագրությունը, առողջապահական ծառայությունների մատուցումը և այդ ծառայությունների աջակցությունը։
135,000 կարգավորված ապահովագրական հատուցումներ. սկսած պարզ հատուցման դեպքերից մինչև բարդ դեպքերը՝ մեր հայտերը կարգավորվում են արագ, արդար և թափանցիկ կերպով, որպեսզի հաճախորդները հնարավորինս արագ հնարավորություն ունենան կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա։
530,000 իրականացված բժշկական միջամտություններ. ախտորոշումներ, բուժումներ և բժշկական ծառայություններ, որոնք իրականացվում են բարձր որակով, նվազագույն սպասման ժամկետներում և հոգատար վերաբերմունքով։
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
Մենք նպատակ ունենք Հայաստանում ձևավորել ժամանակակից և կայուն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) մշակույթ։ Դա նշանակում է գործել պատասխանատու կերպով՝ արձագանքելով սոցիալական, տնտեսական և բնապահպանական կարևոր մարտահրավերներին։ Մեր գործունեությունը հիմնված է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների վրա, որոնք մեզ ուղղորդում են գալիք սերունդների համար առողջ և անվտանգ ապագա կառուցելու գործում։
Մեզ համար թափանցիկ լինելը կարևոր է, ուստի մենք բաց կերպով ներկայացնում ենք թե՛ նախատեսվող նախաձեռնությունները, և թե՛ արդեն իրականացված սոցիալական և բնապահպանական ծրագրերը։ Նույնքան կարևոր է նշել, որ մենք մեր շահառուներին դիտարկում ենք որպես իրական գործընկերներ։ Մենք խրախուսում ենք ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը, քանի որ իրական առաջընթացը հնարավոր է միայն, երբ մարդիկ գործում են միասին։
Վերջապես, մենք դիտարկում ենք հաճախորդների նկատմամբ պատասխանատվությունը որպես շարունակական գործընթաց՝ մշտապես հարմարեցնելով այն նոր իրականությանը, օրենսդրության պահանջներին և հասարակության զարգացող կարիքներին։ Մեզ միավորում է հասարակության բարեկեցությանը նպաստելու և մեր հայրենիքի ամրապնդման անկեղծ ցանկությունը։
