top of page
Wavy Circles

Intelligence in care

Ապահովագրություն

efesLogoLightWithText.d269f1ec.png

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը Հայաստանի առաջատար ոչ կյանքի ապահովագրական ընկերություններից է` զբաղեցնելով Հայաստանի կամավոր ապահովագրության շուկայի 31.5% մասնաբաժինը: Ընկերության չափը, շահութաբերությունն ու ֆինանսական կայունությունը հնարավորություն են տալիս շարունակաբար աճել և հաճախորդներին առաջարկել նորարար ապահովագրական ծառայություններ։ 

Ինչո՞վ ենք մենք առանձնանում

  • Արագ աճ. ամրապնդում ենք շուկայում ապահովագրության հիմնական ուղղություններով մեր մասնաբաժինը:

  • Թվային ծառայություններ. զարգացնում ենք առցանց ծառայությունները՝ ապահովելով բարձր արդյունավետությունը և հաճախորդների դրական փորձառությունը:

  • Ֆինանսական կայունություն. պահպանում ենք կապիտալի բարձր մակարդակ՝ ապահովելով վճարունակությունը և խթանելով երկարաժամկետ ներդրումների հնարավորությունները:

  • Էկոհամակարգ. համագործակցում ենք Վարդանանց բժշկական կենտրոնի հետ՝ ռիսկերի արդյունավետ կառավարման և հաճախորդների հավատարմության ապահովման համար։

​​

Մեր ռազմավարական առաջնահերթությունները

  • Թվային ծառայություններ. ապահովում ենք առցանց վաճառքներ, ինչպես նաև API-ներ և white-label լուծումներ բանկերի, մանրածախ առևտրի և թվային հարթակների համար:

  • Նորարար պրոդուկտներ. առաջատար միջազգային ապահովագրողների հետ համատեղ մշակում ենք անձանց կենսակերպին համահունչ, անհատականացված և ամբողջությամբ թվային փորձառությամբ ապահովագրական պրոդուկտներ:

  • Տվյալահեն որոշումներ. օգտագործում ենք նորարար գնագոյացման մոդելներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և ռիսկերի գնահատման համակարգեր:

  • Փորձառության բարելավում․ պարզեցնում ենք գործընթացները, անհատականացնում պրոդուկտները և գերազանցում հաճախորդների ակնկալիքները։

  • Պատասխանատու կառավարում՝ համապատասխանում ենք տեղեկատվական անվտանգության, գաղտնիության պահանջների պահպանման և տվյալների վերահսկողության բարձր չափանիշներին:

ԷՖԵՍ-ը՝ որպես Ինթելիջենթ Մենեջմենթ Խմբի անդամ, իր շուրջ կառուցած բժշկական էկոհամակարգի միջոցով միավորում է ապահովագրությունն ու առողջապահությունը, համագործակցելով միջազգային առաջատար վերաապահովագրողների հետ՝ ձևավորում է վստահելի գործընկերային համբավ և մշակում է շահութաբեր թվային հարթակներ։

Ընդհանուր ակնարկ և ֆինանսական արդյունքներ (2024թ.)

  • Հիմնադրման տարեթիվ՝ 1997թ․, վերահիմնադրման տարեթիվ՝ 2023թ․

  • 200+ մասնագետներ

  • Տարեկան մոտ 170,000 հաճախորդ

  • 11.8 մլրդ ՀՀ դրամ համախառն ապահովագրավճար (մոտ 4 անգամ աճ նախորդ տարվա համեմատ)

  • 2.35 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր կապիտալ (37% տարեկան աճ)

  • 128% կապիտալի համարժեքության գործակից

  • 1.64 մլրդ ՀՀ դրամ գործառնական եկամուտ (մոտ 12 անգամ աճ նախորդ տարվա համեմատ)

  • 82.1 մլն ՀՀ դրամ զուտ շահույթ

  • Կամավոր ապահովագրության շուկայում 31.5% մասնաբաժին, ընդհանուր ապահովագրական շուկայում  16.8% մասնաբաժին։

Վարդանանց նորարար բժշկական կենտրոնը (Արինտերլև ՓԲԸ) Խմբի բժշկական կենտրոնների ցանցն է և տրամադրում է ախտորոշման, ամբուլատոր և ստացիոնար բուժման, ինչպես նաև կանխարգելիչ բուժման ծառայություններ իր մի քանի մասնաճյուղերում։ Մենք համադրում ենք ապացուցողական բժշկությունը և հոգատար սպասարկումը՝ ուղեկցելով անձանց դեպի լիարժեք ապաքինում։

Մեր հավակնոտ նախագիծը՝ Վարդանանց Քլաբը, նպատակ ունի ձևավորել բուժման միավորված, եզակի և ճանաչելի մոտեցում՝ համադրելով ապացուցողական բժշկության միջազգային ստանդարտները, բազմապրոֆիլ մասնագետների համագործակցությունը և ինտեգրատիվ բժշկության ամենաարդյունավետ մեթոդները:

Մեր ծառայությունները

  • Ախտորոշում և սքրինինգ. Առաջատար պատկերային և լաբորատոր հետազոտություններ՝ առողջական խնդիրների վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման համար:

  • Մասնագիտացված ամբուլատոր ծառայություններ. Բազմապրոֆիլ մասնագետների թիմ՝ հիվանդությունների ախտորոշման, սրտաբանության, մանկաբուժության և այլ ուղղություններով:

  • Ստացիոնար ծառայություններ. Ժամանակակից վիրահատարաններում իրականացվող վիրահատություններ և փուլային վերականգնման ծրագրեր՝ արդյունավետ բուժման և արագ ապաքինման համար:

  • Կանխարգելում և շարունակական հսկողություն. Կենսակերպի վերաբերյալ խորհրդատվություններ, դեղորայքի ընդունման վերահսկողություն և հեռահաար խորհրդատվություն՝ առողջության շարունակական հսկողության համար:

Ինչո՞ւ են հաճախորդները վստահում մեզ 

  • Հասանելիություն. մի քանի բուժկենտրոններ, երկար աշխատանքային ժամեր (ներառյալ՝ շաբաթ և կիրակի օրերը) և անխափան գործընթացներ:

  • Վստահություն. միջազգային ստանդարտներին համապատասխան արարողակարգ՝ հաստատված աուդիտորական ստուգման և որակի վերահսկման համակարգերի կողմից:

  • Արագ սպասարկում. մեկ գրանցում, մեկ սպասարկող անձնակազմ և պարզեցված գործընթացներ:

  • Անհատական մոտեցում և թվային լուծումներ. հոգատար բժիշկներ, ովքեր հիմնվում են տվյալների վերլուծության և հստակ հաղորդակցության վրա:

Կորպորատիվ հաճախորդների ու ապահովագրական ընկերությունների համար

  • Կորպորատիվ առողջապահական ծրագրեր. առողջապահական ծրագրեր, տարեկան բուժզննումներ, պատվաստումներ և քրոնիկ հիվանդությունների մշտադիտարկում:

  • Բժշկական երկրորդ կարծիք. բժշկական մասնագիտական երկրորդ կարծիքի ծառայության կազմակերպում, որպեսզի հաճախորդները կենտրոնանան ապաքինման, այլ ոչ թե թղթաբանության վրա:

Ընդհանուր ակնարկ և ֆինանսական արդյունքներ (2024թ.)

  • Հիմնադրման տարեթիվ՝ 2003թ.

  • 4 ամբուլատոր և ստացիոնար բժշկական կենտրոններ

  • ~600 բժիշկներ և սպասարկող անձնակազմ

  • ~200,000 եզակի բուժառուներ

  • 4.5 մլրդ ՀՀ դրամ եկամուտ (25% աճ նախորդ տարվա համեմատ)

  • Վճարողների կառուցվածք. ապահովագրություն՝ 41%, սեփական միջոցներով՝ 45%, պետական ֆինանսավորում՝ 14%

Առողջապահություն

VMC_LOGO_ENG_HORISONTAL_HALF_COLOR.png
Connecting Dots

Ասիստանս

Group 1.png

Բոնուս Ասիստանսը մատուցում է բժշկական և ճանապարհորդության աջակցության ծառայություններ 24/7 կարգով: Առաջին զանգից մինչև խնդրի վերջնական լուծում՝ մեր թիմերը համակարգում են բուժօգնությունը, վերացնում ավելորդ բարդությունները և նույնիսկ ամենաբարդ պահերին ապահովում են անձանց մտքի անդորրը՝ թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում։


Հիմնական ծառայություններ

  • 24/7 այցերի ամրագրում և աջակցում․ Բժշկական խորհրդատվություն, ճիշտ բուժման պլանի կազմում և համապատասխան բուժօգնության արագ ուղղորդում։

  • Ուղղորդում և գրանցում․ Այցերի ամրագրում գործընկեր բուժկենտրոններում, ըստ անհրաժեշտության՝ վճարման երաշխիքների տրամադրում։

  • Քեյսերի կառավարում․ Սուր և քրոնիկ առողջական վիճակների կառավարում սկսած առաջին դիմումից մինչև բուժման ավարտ, ապահովագրական հայտերի համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության ապահովում և այլ ծառայություններ։

  • Տեղափոխում և էվակուացիա․ Անհետաձգելի դեպքերում բժշկական ուղեկցման կազմակերպում և տեղափոխում  վստահելի բուժհաստատություններ:

  • Աջակցություն ճամփորդության ընթացքում․ Աջակցում փաստաթղթերի կորստի դեպքում, թարգմանությունների կազմակերպում, ուղղորդում վստահելի բժշկական հաստատություններ՝ ճանապարհորդության անխափան ընթացքն ապահովելու համար։

  • Հաղորդակցման թվային հարթակներ․ Հեռահար խորհրդատվություն, առցանց ռեժիմով հիշեցումներ, ապահովագրական ընկերությունների և բուժհաստատությունների տեղեկատվական համակարգերին ինտեգրված թարմացումներ:

Ո՞ւմ ենք սպասարկում

  • Անձանց և ընտանիքներին. հստակ ցուցումներ, ուղիղ վճարային կարգավորումներ, սահուն հաստատումներ և թափանցիկ փոխհատուցումներ:

  • Կազմակերպություններին. աշխատակիցների աջակցման և անվտանգության ապահովման ծրագրեր, ճանապարհորդության ընթացքում ռիսկերի կառավարման ծառայություններ:

  • Ապահովագրական ընկերություններին. white-label ասիստանս ծառայություններ, ապահովագրական պատահարների ընդունում և կառավարում, ծախսերի վերահսկում և նվազեցում, TPA ոճով կառուցված գործընթացներ:


Մեր աշխատանքի ձևաչափը

  • Անձը կապվում է մեզ հետ մեկ կոնտակտային հեռախոսահամարով → մենք գնահատում ենք իրավիճակը → կազմակերպում ենք այցը բուժկենտրոն կամ տրամադրում ենք վճարման երաշխիք → շարունակական կապ ենք պահում, հետևում իրավիճակին ու փակում քեյսը:

  • Նախապես հաստատված ծառայության մակարդակի hամաձայնագրեր (SLA). վայրկյանական արձագանք, հաճախորդների հետ կապի՝ հաստատված հաճախականություն, բարդ կամ հրատապ դեպքերի էսկալացիայի հաստատված ընթացակարգեր:

  • Տվյալների պաշտպանություն և գաղտնիության ապահովում. բժշկական գաղտնիք համարվող տվյալների անվտանգ կառավարում, հաճախորդի համաձայնության ապահովում և տվյալների օգտագործման պատմության նկատմամբ վերահսկողություն։


Ի ՞նչն է մեզ առանձնացնում

  • Միասնական էկոհամակարգ. բուժհաստատությունների ու ապահովագրական ընկերությունների հետ սերտ համագործակցություն, ինչի շնորհիվ գործընթացները կատարվում են արագ, հարթ և առանց խափանումների:

  • Տեղական հիմքեր և միջազգային ներկայություն. տեղական շուկայի խորին իմացություն և միջազգային վստահելի գործընկերների ցանց:

  • Կենտրոնացում արդյունքի վրա. գործընթացների արագությունը, հաճախորդների բավարարվածության մակարդակը և ծախսարդյունավետ մոտեցումը՝ մեր որոշումների հիմքում:

+374 33 100 131

Info@imgroup.am

Ամիրյան 1 փ., Երևան, Հայաստան

Բաժանորդագրվեք մեր նորություններին

bottom of page