top of page

ԷՖԵՍ ԱՓԲԸ-ը ամրապնդում է իր դիրքերը՝ որպես կայուն աճող ընկերություն

  • Nov 6, 2025
  • 1 min read

2025 թվականի առաջին ինը ամիսներին «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն ցուցաբերել է կայուն և հետևողական աճ՝ պահպանելով առաջատարի դիրքերը ինչպես ընդհանուր, այնպես էլ կամավոր ապահովագրության շուկաներում։ Ընկերությունը շարունակել է զարգացնել EFES Online հարթակը և կատարելագործել բջջային հավելվածը՝ ապահովագրական ծառայությունները դարձնելով առավել հասանելի և պարզ։


 

Ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշներ

2025թ. 9 ամիսների արդյունքներով Ընկերության ապահովագրավճարների պորտֆելը, նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ, աճել է 16%-ով՝ կազմելով 10․7 մլրդ դրամ։

  • Ապահովագրավճարների պորտֆելի կառուցվածքում նշանակալի ծավալ ունեն գույքի ապահովագրությունը՝ ավելի քան 3.9 մլրդ դրամ, առողջության ապահովագրությունը՝ 3․8 մլրդ դրամ, և ցամաքային տրանսպորտի կամավոր ապահովագրությունը (ԿԱՍԿՈ)՝ գրեթե 1․6 մլրդ դրամ։

  • 2025թ․ 9 ամիսների արդյունքներով Ընկերությունը վստահորեն զբաղեցնում է առաջատարի դիրքը թե՛ կամավոր ապահովագրության շուկայում (31.8% մասնաբաժին), թե՛ ընդհանուր ապահովագրական շուկայում (17.3% մասնաբաժին):

  • Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են 40%-ով՝ կազմելով 12.5 մլրդ դրամ։

  • Զուտ ներդրումային արդյունքը կազմել է 285.4 մլն դրամ, ներդրումային պորտֆելի եկամտաբերությունը՝ (ROI) 11․8%, իսկ ակտիվների եկամտաբերությունը (ROA)՝ 5.5%:

  • Կապիտալի համարժեքության նորմատիվը կազմել է 1.68, ինչը գտնվում է անվտանգ ու կայուն միջակայքում։




«ԷՖԵՍ» ԱՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի մեջբերում․


«2025 թվականը «ԷՖԵՍ»-ի համար շարունակվում է լինել կայուն աճի և նորարարությունների իրագործման տարի։

Մեր նպատակն է ապահովագրությունը դարձնել առավել հասանելի, հարմար և օգտակար յուրաքանչյուր հաճախորդի համար։ Թվային լուծումների ներդրմամբ ու ծառայությունների շարունակական կատարելագործմամբ մենք բարձրացնում ենք հաճախորդների փորձը՝ միաժամանակ ամրապնդելով վստահությունը դեպի ընկերությունը։


Մենք գնահատում ենք մեր թիմի և գործընկերների համատեղ աշխատանքը, որի շնորհիվ «ԷՖԵՍ»-ը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքը կամավոր ապահովագրության շուկայում՝ հավատարիմ մնալով մեր «Կարևորը դու ես» սկզբունքին»։

 
 

+374 33 100 131

Info@imgroup.am

Ամիրյան 1 փ., Երևան, Հայաստան

Բաժանորդագրվեք մեր նորություններին

bottom of page